«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Հուլուսի Աքար. Թուրք զինվորականները շատ սեղմ ժամկետում կսկսեն աշխատանքը Ադրբեջանում

Հուլուսի Աքար. Թուրք զինվորականները շատ սեղմ ժամկետում կսկսեն աշխատանքը Ադրբեջանում
02.12.2020 | 20:50

Թուրք զինվորականները շատ սեղմ ժամկետում կսկսեն աշխատանքը Ադրբեջանում՝ ռուսների հետ համատեղ մոնիթորինգի կենտրոնում՝ հայտարարել է ՊՆ նախարարը։

«Երկու երկրների սպաները և գեներալները համատեղ կմասնակցեն հրադադարի դիտարկմանը, որպեսզի հաշտությունը տևական լինի՚՝ ասել է Հուլուսի Աքարը։ Նա նշել է, որ այժմ ընթանում է այդ կենտրոնի շինարարությունը, չհստակեցնելով՝ կոնկրետ որտեղ է տեղակայվելու։


Ավելի վաղ ռուսական կողմը նշել էր, որ կենտրոնը գործելու է Ադրբեջանի տարածքում, և հենց այդտեղից են Ռուսաստանի ու Թուրքիայի մասնագետները վերահսկելու Ղարաբաղում հրադադարի պահպանումն ու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարումը։

Դիտվել է՝ 2816

Մեկնաբանություններ